ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սատանայի ծառան՝ Նիկոլը, գիտի՝ Ալիևի և իր նախատեսած պատերազմը շատ մոտ է, ավելին՝ սպասում է դրան, քանի որ ինքը և իր իշխանությունը չեն կանխում այն

Սատանայի ծառան՝ Նիկոլը, գիտի՝ Ալիևի և իր նախատեսած պատերազմը շատ մոտ է, ավելին՝ սպասում է դրան, քանի որ ինքը և իր իշխանությունը չեն կանխում այն
05.10.2023 | 15:50

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն այսօր հայտնել է, որ ծրագրել էր Իլհամ Ալիևի հետ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում «խաղաղության համաձայնագիր» ստորագրել, և ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է մեկնել այնտեղ:

«Մինչև վերջին պահը և նույնիսկ այսօր մենք հաստատում էինք այցը Գրանադա,- ասել է Նիկոլը:- ՈՒզում եմ նշել, որ մենք շատ կառուցողական և լավատեսորեն էինք տրամադրված, քանի որ հավատում էինք, որ հնարավորություն կա ստորագրելու նշանակալի փաստաթուղթ: Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանա ոչ մեր մեղքով»։

Բնականաբար, հարցեր են առաջանում՝ հայերիս անամոք վերքի վրա այսպիսով հերթական անգամ աղ ու պղպեղ լցնող, միաժամանակ ժողովրդի գերակշիռ մասի չափազանց կարճ հիշողությունից օգտվող սրիկան ու նրա ոհմակն այդ ինչու՞ էին շատ կառուցողական և լավատեսորեն տրամադրված, այդ ինչի՞ հիման վրա: Կասե՞ք իմանանք: Ոչ միայն հակահայկական, այլև հայակործան համաձայնագրի ստորագրման դիմաց Ալիևը Նիկոլին կամ Էռատոյին, ասենք, շվեյցարական բանկ մի քանի միլիարդ դոլարի փոխանցու՞մ էր խոստացել, դրա համա՞ր էին կառուցողական և լավատեսորեն տրամադրված:

Եթե ոչ, այդ դեպքում լավատես էին գուցե նրա՞ համար, որ Ալիևն օգտվելով Նիկոլի և նրա ոհմակի ընձեռած հնարավորություններից, ներառյալ՝ 2021 թ. մայիսին Սյունիքում ռազմավարական նշանակության բարձունքները պետական դավաճանությամբ Ադրբեջանի զինված ուժերին հանձնելուց, Պրահայում ու Բրյուսելում, դարձյալ պետական դավաճանությամբ, ՀՀ անկախության հռչակագրի և Սահմանադրության խախտմամբ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելուց, նիկոլի և նրա ոհմակի մեղքով ու սադրանքով Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումից, հետագա հանցավոր անգործությունից, Արցախի խնդիրն այլևս իր ներքին գործ համարեց և հրամայեց իր բանակին «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ հարձակվել Արցախի վրա, ներխուժել այնտեղ ու ցեղասպանել Արցախի հայ բնակչությանը, խոշտանգելով դաժանորեն սպանել, բռնաբարել, թալանել՝ ճիշտ այնպես, ինչպես թուրքերը վարվեցին 1915 թվականին, դրանից առաջ և հետո: Իրոք, դրա համա՞ր էին կառուցողական և լավատեսորեն տրամադրված: Համարձակվելու՞ են ասել ոչ:

Կառուցողական և լավատեսորեն էին տրամադրված, որովհետև Նիկոլի «խաղաղության համաձայնագիրը», որին Ալիևը կարող է համաձայնել, Հայաստանի կործանումն անխուսափելի՞ է դարձնելու:

Նիկոլի իսկ բացատրությամբ՝ կառուցողական և լավատեսորեն էին տրամադրված, քանի որ հավատում էին, թե հնարավորություն կա ստորագրելու նշանակալի փաստաթուղթ: Իսկ ինչու՞ էին հավատում, այդ ինչի՞ հիման վրա: Ալիևին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը չէի՞ն ճանաչում, նո՞ր պետք է ճանաչեին: Չէին ճանաչում, թող ռադները քաշեն իրենց զբաղեցրած աթոռներից, չքվե՛ն, գոլորշիանան:

Բայց մեր ձեռքի տակ փաստ կա, որ շատ լավ էլ ճանաչում էին, ցեղակիցների ուխտադրուժ բնույթը շատ լավ ճանաչում էր նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, հետևաբար կառուցողական և լավատեսորեն տրամադրված լինելու նրա բացատրությունը կեղծ է, կապիկությունների շարքից հերթական կապիկությունը: Ահա այդ փաստը՝ «Ազգային ժողով» կոչվածում ս. թ. ապրիլի 12-ին կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլի հայտարարությունը.

«Էն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, կարծում եմ, էդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է…»:

Շարունակելով իր խոսքը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մահապետն այսօր ասել է.

«Մենք հույս ունենք, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը գտնվում է սեղանին, կստորագրվի հարմար պահին։ Ես պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը։ Ցավում եմ, որ վաղը հնարավորություն չեմ ունենա հայտարարելու նման կարևոր որոշում կայացնելու մասին»։

ՈՒշադրություն դարձրեք Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամու խոսքին. մի կողմից նա հույս է հայտնում, որ սեղանին գտնվող «խաղաղության համաձայնագիր» կոչված հայեցակարգային փաստաթուղթը «կստորագրվի հարմար պահին», և ինքը պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, իսկ մյուս կողմից հաղթած Ալիևի, Ադրբեջանի հետ կարծես վերջնագրի լեզվով է խոսում՝ «Ցավում եմ, որ վաղը հնարավորություն չեմ ունենա հայտարարելու նման կարևոր որոշում կայացնելու մասին», այսինքն՝ «խաղաղության համաձայնագիր» կոչվածը ստորագրելու:

Հարց չի առաջանում՝ այդ ինչու՞, վաղը Նիկոլի զույգ ձեռքերը կոտրվելու՞ են, Նաջարյանը փոշմանելու՞ է: Դե, իհարկե, ոչ, դա չէ պատճառը: Իր այս հայտարարությամբ Նիկոլը կամ գրգռում, սադրում է Ալիևին՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու, կամ, ինչն ավելի հավանական է, լավատեղյակ է, որ իր և Ալիևի եթե չասենք պայմանավորված, ապա նախապատրաստած պատերազմը գուցե ոչ բառացիորեն վաղը, բայց, ըստ էության, վաղն է, այսինքն՝ շատ մոտ է, դրա համար էլ ասում է, որ վաղը հնարավորություն չի ունենա հայտարարելու նման կարևոր որոշում կայացնելու՝ նշված փաստաթղթի ստորագրման պատրաստակամություն հայտնելու մասին:

Նախապատրաստվող պատերազմի մասին շատ լավ իմացող, հայերիս նորօրյա Թալեաթի և Էնվերի դերին հավակնող կամ այդ դերն արդեն իսկ ստանձնած Նիկոլը և նրա իշխանությունը միաժամանակ, չնայած պատերազմը կանխելու նպատակով իրենց ժամանակին ու հրապարակայնորեն ներկայացված հանրային պահանջներին (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0oyFMw6We7SKMSSz8Q8qsSo6Pf4nXSaYiL6NRuMDfCjPdPGMghYvvmBKFrGb6tvATl&id=100070844574443 , https://hayeli.am/?p=728813&l=am , https://www.youtube.com/watch?v=jcFtvt5zv9c , https://www.youtube.com/watch?app=desktop&v=9fBL9g8LePs&si=BmwVhL-JEaniFqKB&fbclid=IwAR07vO0XjHud4_umJyNU-cooY7oSiisHaS3tvDjxpfv8QmSd0eueWhPnUmY)՝ անհապաղ ՀԱՊԿ կամ ՌԴ խաղաղապահ զորակազմ հրավիրել Հայաստան, սահմանամերձ վտանգված շրջաններում

հայ-ռուսական- իրանական համատեղ զորավարժություններ կազմակերպելու նպատակով դիմել համապատասխան կողմերին, չնայած նշված զորքերը մեր երկրում տեղաբաշխելու, ինչպես նաև զորավարժությունների վերաբերյալ Մոսկվայի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությանը, համառորեն հրաժարվում են կատարել Հայաստանի ազգային անվտանգության համար հույժ կարևոր վերոնշյալ քայլերը, որոնք թույլ կտան կանխել ներկայիս իրավիճակում մեզ համար գոյաբանական սպառնալիք ներկայացնող պատերազմը:

Ավելին՝ Նիկոլը և նրա ոհմակը Հայաստանի և հայերիս անվտանգային ճյուղը չարամտորեն կտրելու և գոյաբանական սպառնալիք ստեղծելու նպատակով ավելի վաղ և, հատկապես, վերջին շրջանում հետևողականորեն մանիպուլյացիայի, կեղծիքի նուրբ և ամենավտանգավոր տեսակը համարվող կիսաճշմարտության, ինչպես նաև զրպարտությունների միջոցով վարկաբեկել ու վարկաբեկում են ՌԴ-ին, ՀԱՊԿ- ին, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանում հայտնել են Գրանադայում Փաշինյանի հետ հանդիպումից Ալիևի հրաժարվելու մասին: Ալիևը, ադրբեջանական APA գործակալության տեղեկացմամբ, վաղը չի մեկնի Գրանադա՝ հանդիպելու Փաշինյանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ղեկավարության հետ՝ բանակցություններին Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությունից հրաժարվելու պատճառով:

Ըստ գործակալության տվյալների, Ադրբեջանը պնդել է, որ հանդիպմանը մասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչները, սակայն մերժում է ստացել։ Դեմ են արտահայտվել, մասնավորապես, Ֆրանսիան և Գերմանիան։ Գործակալությունը ևս մեկ պատճառ է համարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը ռազմական գործողություն սկսելու Բաքվի որոշումից չափազանց հիասթափված լինելու մասին: Բաքվում նշել են, որ իմաստ չեն տեսնում տարածաշրջանի խնդիրները քննարկել «նրանից հեռու երկրների հետ»:

Այստեղ ընդգծենք, որ խոսքը մեր ոխերիմ բարեկամ, հայերիս կեղծավորաբար բարեկամ ներկայացող, իսկ իրականում ծպտյալ ու վտանգավոր թշնամի Շառլ Միշելի մասին է:

Հայերս թքել ենք Միշելի չափազանց հիասթափված լինելու, 0- ի արժեք ունեցող, ավելին՝ իրականում կեղծ հիասթափության վրա, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ իր ղեկավարած խորհուրդը, եվրոպական բոլոր մյուս համապատասխան կառույցները, ԱՄՆ-ն էլ՝ վերադիր, գործնականում ոչինչ չարեցին Ադրբեջանի հարձակումը և Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու, իսկ հարձակումից հետո պատժամիջոցների կիրառմամբ, գոնե պատժամիջոցների սպառնալիքով Ադրբեջանի ագրեսիան զսպելու, դադարեցնելու համար, ինչի հնարավորությունը միանշանակ ունեին: Միայն դատարկ, ունայն խոսքեր, խոսքեր…

«Քաղաքակիրթ» Եվրոպան և ԱՄՆ-ն իրենց ճիշտ նույն կերպ, նույն անբարո և հանցավոր քաղաքականությամբ դրսևորեցին, ինչպես 1915- ին:

Իրականությանը տեղյակ սորոսական ու մյուս սրիկաները՝ Հայաստանում դեռ նախորդ նախագահների պաշտոնավարման շրջանից գործող, Նիկոլի օրոք ավելի լկտիացած ու շատացած Արևմուտքի 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ինչպես նաև իրականությանն անտեղյակ ու նրանց հակառուսական քարոզչության ազդեցության ներքո գտնվող մեր շարքային շատ հայրենակիցներ, որոնք վերջին շրջանում, ի հավելումն ներքին և արտաքին թշնամիների քարոզչական ազդեցության, նաև կուրացել ու խլացել են անձնական և ոչ անձնական կորուստների ցավից, հիմա գուցե հարցնեն՝ բա ռուսնե՞րը, բա Ռուսաստա՞նը, բա Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակա՞զմը…

Չգիտենք՝ քանի անգամ կարելի է այդ հարցին անդրադառնալ ու բացատրել… «Հայաստանի, Արցախի, հայերիսթիվ 1 ներքինթշնամինարեցևանումէայն, ինչիհամարբերելէինևեկելէրիշխանության-9», «Մոսկվանշատպարզասաց՝Նիկոլ, Զելենսկինես, Նիկոլ, Սահակաշվիլինես, չասեցմիայնսա՝այսիրողությունիցբխողբոլորհետևանքներովհանդերձ-4», «ՆիկոլըևնիկոլենքգործելովՌուսաստանիդեմ, դաշույնենխրումպատերազմիառջևկանգնածՀայաստանիևԱրցախիթիկունքին. պահըհատուկէընտրված-6», ինչպես նաև նախորդած բազմաթիվ այլ հոդվածաշարերում ու հոդվածներում արդեն իսկ տվել ենք այդ հարցի պատասխանը, բայց չենք հոգնի ու կշարունակենք…

Իհարկե, ոչ նրանց համար, ովքեր իրականությանը տեղյակ, հարցը միտումնավոր կրկնում են՝ ՌԴ- ին ու ՀԱՊԿ- ին վարկաբեկելու նպատակով, այլ նրանց քարոզչության զոհերի:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ